Դուբայում մտադիր են սեփական արևադարձային անտառով հյուրանոց կառուցել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Դուբայում պատրաստվում են նորարար տեխնոլոգիաներով հագեցած երկնաքեր-հյուրանոց կառուցել, որը նաև ներքին արևադարձային անտառ կունենա:
Ինչպես ներկայացնում է CNN-ը` 7000 քառ. մետր մակերես զբաղեցնող արևադարձային անտառը կդառնա Rosemont Hotel & Residences Dubai հյուրանոցի մի մասը, որը կառուցվում է Hilton հյուրանոցային ցանցի լյուքս դասի մասնաճյուղերից մեկի կողմից:
Հյուրանոցն առաջին հյուրերին կընդունի 2018-ին: Համալիրը կազմված կլինի 53 հարկանի երկու աշտարակներից, որոնցում տեղակայված կլինեն հյուրանոցային համարներ և բնակարանային տարածքներ:
Համալիրում Յուրայի պարկի դարաշրջանի ոճով անտառ կկառուցվի, որտեղ հատուկ սենսորների միջոցով կորոշվի, թե որտեղ է անձրև տեղալու:
Արևադարձային անտառը կկառուցվի հյուրանոցային և բնակարանային աշտարակներն իրար միացնող հատվածում:

Շարունակությունը՝ այստեղ: