Հրազդանում վրաերթի հետևանքով մահացած երեխայի հայրը դանակահարել է վարորդին
ОбществоԱյսօր ժամը 17:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 130 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 38-ամյա Վանիկ Սարգսյանը:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վ. Սարգսյանին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 53 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանը, ում ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում կարողացել են հայտնաբերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժին: Այս պահին Վ. Սարգսյանը գտնվում է հիվանդանոցի վիրահատարանում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Աղբյուրի տեղեկություններով Վ. Սարգսյանն այն անձն է, որ այս տարվա հուլիսի 4-ին ոչ սթափ (խմած) վիճակում վրաերթի էր ենթարկել Գ. Խամփերյանի երեխային ՝ 7 տարեկան Արմեն Խամփերյանին, ով տեղում մահացել էր:
Հուլիսի 28-ին վարորդի փաստաբանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որպեսզի դատարանը ազատ արձակի նրան, ինչը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից բավարարվել էր, և նա ազատ էր արձակվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։