Աղտոտված օդը կարող Է Ալցհայմերի հիվանդություն առաջացնել. գիտնականներ
ОбществоԱղտոտված օդը կարող Է լինել այն գործոններից մեկը, որոնք Ալցհայմերի հիվանդության զարգացում են հրահրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասված Է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ:
Բրիտանիայում Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրման կենտրոնի հետազոտողները երկաթի մագնիսական օքսիդի մանրագույն մասնիկներ են հայտնաբերել այն մարդկանց ուղեղի հյուսվածքներում, որոնք տառապում են Ալցհայմերի հիվանդությամբ: Թունավոր նյութի մասնիկներ են հայտնաբերվել առավելապես նրանց մոտ, ովքեր ապրում են խիստ աղտոտված օդով քաղաքներում:
Մագնետիտը, կուտակվելով գլխուղեղի բջիջներում, ազատ ռադիկալների կազմավորման պատճառ Է, որոնք վնաս են հասցնում ուղեղի բջիջներին, հաղորդել Է BBC-ն: