Ինչպես է նշել Բեյոնսեն իր 35-ամյակը (ֆոտո)
LifestyleՍեպտեմբերի 4-ին երգչուհի Բեյոնսեն դարձավ 35 տարեկան։ Իր ծննդյան առթիվ երգչուհին կազմակերպել է երեկույթ 70-ականների ամերիկյան հայտնի Soul Train հեռուստաահաղորդման ոճով։ Այդ օրը երգչուհու կողքին են եղել ամուսինը՝ Ջեյ Զին, դուստրը՝ Բլու Այվին, քույրը՝ Սոլանժ Նոուլզը, զարմիկ Չենսը և մոտ ընկերներ, որոնց թվում է եղել ռեփեր Աշերը, երգչուհիներ Ալիշա Քիզը և Քելլի Ռոուլենդը և այլոք։
Սոցցանցերում արագորեն տարածվել է տեսանյութը, որտեղ Բեյոնսեն սեքսուալ կերպով պարում է։ Նրան ընկերակցում է Ջեյ Զին, ով այդ օրը հագնվել էր սիրված երգիչ Ջիմի Հենդրիքիս ոճով։
Երեկույթի ավարտին հյուրերին հյուրասիրել են հսկայական տորթով, իսկ փոքրիկ Բլու Այվին հուզիչ կերպով շնորհավորել է մորը։
Տեսանյութն այստեղ։





