Բեյլ․ Նոր բարձունքներ գրավելու ժամանակն է
СпортՈւելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բելն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի՝ Մոլդովայի հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ Քարդիֆում կայացած խաղում Ուելսը 4։0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ Բեյլը դարձել է դուբլի հեղինակ։
-Մենք գիտեինք, որ Մոլդովայի հետ հեշտ հանդիպում չենք ունենալու և պատրաստվել էինք նման սցենարի։ Մեկնարկային խաղերը միշտ էլ բարդ են լինում։ Այն, ինչի մենք հասել ենք Եվրոպայի առաջնության ժամանակ, արդեն պատմություն է։ Հիմա նոր բարձունքներ գրավելու ժամանակն է,-Բեյլի խոսքը մեջբերված է «ВВС Sport»-ից։