Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձերի աճ է գրանցվել
ЭкономикаՄիջին ամսական անվանական աշխատավարձերը պետական ոլորտում 2016 թվականի ընթացքում յուրաքանչյուր ամիս աճ են գրանցել:
Այդ մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ըստ այդմ, 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ պետական հատվածում միջին անվանական աշխատավ արձը կազմել է 156 334 դրամ, հունիսին՝ 158 309 դրամ, իսկ հուլիսին՝ 175 723 դրամ:
2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը կազմել է 159 957 դրամ:
Չնայած այս ցուցանիշները յուրաքանչյուր ամիս աճ են արձանագրել, այնուամենայնիվ, 2015թվականի նույն ժամանակահատվածների ցուցանիշների հետ համեմատ, դրանք նվազել են: 2016 թվականի մայիսի ցուցանիշը 2015 թվականի մայիսի նկատմամբ նվազել է 2 տոկոսով, 2016թ. հունիսը 2015թ. հունիսի նկատամամբ` 1 տոկոսով, իսկ հուլիսը՝ 3.5 տոկոսով:
Որոշակի դինամիկա են գրանցել նաև ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձերը: 2016 թվականի մայիսին այն եղել է 221 529 դրամ. հունիսին՝ 215 970 դրամ, հուլիսին՝ 222 233 դրամ: 2015 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 6.6 տոկոսով, 2.8 տոկոսով և 2.4 տոկոսով: 2016 թվականի հունվար-հուլիս ամիսների միջին ամսական անվանական աշխատավարձը ոչ պետական հատվածում կազմել է 218 928 դրամ: