Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլ «Դյուշես»
LifestyleԲաղադրամասեր՝
3 ճաշի գդալ սերուցքային կարագ
2 ճաշի գդալի չափ պարմեզան պանիր
3 հատ դեղնուց
1 կգ կարտոֆիլ
Աղ
Սխտորի փոշի
100 գրամ սունկ
1 հատ սոխ
100 գրամ հավի միս
Աղ
Սև պղպեղ
Պատրաստման եղանակ՝
Կարտոֆիլը կեղևազատել ու խաշել։
Հավի միսը ու սունկը սոխով տապակել։
Լարտոֆիլի պյուրեին ավելացնել ձվի դեղնուցն ու պարմեզանը․

Կարտոֆիլի պյուրեն մի քանի մասի բաժանել, որպես միջուկ լցնել սնկով ու հավով զանգվածը։
Կրեմ քսելու հարմարանքի մեջ լցնել կարտոֆիլի մնացած մասը ու ծածկել սունը։

Թխել ջեռոցում 200 աստիճանով։
