Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ կմասնակցի միջազգային մրցաշարի
ОбществоՀայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 9-11-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի միջազգային ավանդական մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիտվայի լրագ րողների միության նախաձեռնած մրցաշարում ընդգրկված են նաեւ Լատվիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հունգարիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի ու Չեխիայի լրագրողական թիմերը:
Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան: Հայաստանի լրագրողների հավաքականի գլխավոր մարզիչը Հանրային հեռուստատեսության մարզական հաղորդումների ղեկավար Կարեն Գիլոյանն է, ավագը՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: