Ռիկի Մարտինն Իբիցայում նոր ընկերոջ հետ հանգստի ժամանակ ցուցադրում է ամրակազմ մարմինը (ֆոտո)
LifestyleՄի ժամանակ նա երգում էր խենթ կյանքով ապրելու մասին, սակայն խենթ ժամանակները Ռիկի Մարտինի համար արդեն անցյալում են։
44-ամյա լատինո սրտակերն այժմ հանգստանում է Իբիցայում՝ նոր ընկերոջ՝ Ջվան Յոզեֆի հետ։ Նրանց հետ զբոսանավի վրա է եղել նաև մոդել Էսթեր Կանադեսը։
Ռիկի Մարտինը Իբիցայում ցուցադրում էր իր ամրակազմ մարմինն ու դաջվածքները։ Ռիկի Մարտինը նաև նկարում էր ընկերոջը, ով հանգստանում էր արևի տակ։
Մինչ այդ, 39-ամյա իսպանացի մոդել Էսթերն էլ իր հերթին էր արևահարվում՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը։
Ռիկի Մարտին առաջին անգամ նոր ընկերոջ հետ կարմիր գորգի վրա հայտնվեց Բրազիլիայում ապրիլին։ Ջվանը քրդական ծագմամբ շվեդ նկարիչ է։
