Թեյլոր Սվիֆթը և Թոմ Հիդլսթոնը բաժանվել են (ֆոտո)
LifestyleԹեյլոր Սվիֆթի և Թոմ Հիդսլթոնի բուռն սիրավեպը ավարտվել է։ Այս մասին գրում են արևմտյան զլմ-ները։ Նրանք բաժանվել են՝ մնալով լավ ընկերներ։
Թեյլորը առաջարկել է ընդհատել հարաբերությունները։ Թոմը ցանկանում էր իրենց սիրավեպը ավելի բաց դարձնել, ինչը դուր չի եկել Թեյլորին։ Թոմը խնդրել էր նրան իր հետ մասնակցել Էմմի մրցանակաբաշխությանը, որը կայանալու է սեպտեմբերի 18-ին, սակայն Թեյլորը ասել էր, որ իրեն անհանգիստ է զգալու, պատմել է աղբյուրներից մեկը։
Նրանց հարաբերությունները շատ արագ զարգացան։ Ոչ ոք չէր դիմանա այդ տեմպին, ասել է աղբյուրը։
Նշենք, որ երգչուհին և դերասանը մասին էին ողջ ամառ։ Նրանք ծանոթացել էին միմյանց ծնողների և ընկերների հետ։ Թոմը ասում էր, որ ցանկանում է ապրել Թեյլորի հետ մինչև կյանքի վերջը։ Սակայն ամռան վերջին օրերին հայտնվեցին լուրեր նրանց բաժանման մասին։

