Երևանի պատվիրակությունը մասնակցել է Կազանի օրվան նվիրված տոնակատարությանը
ОбществоԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ.Գևորգյանը օգոստոսի 30-ին մասնակցել է ՌԴ Կազան քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Դ.Գևորգյանը Կազանի քաղաքապետին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Երևան և Կազան քաղաքների միջև երկկողմ համագործակցության շուրջ կնքվելիք համաձայնագրի հետ կապված հարցեր: