Գյուղատնտեսությունը կառավարության մեխն է եղել
БлогՎլադ Կարախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանյան մամուլի ներքաղաքական վերջին հրապարակումները հիմնականում վերաբերվում էին վարչապետի և կառավարության հրաժարականին, ամենուր խոսվում էր հնարավոր հրաժարականի և ներկայացվում վարչապետի հնարավոր թեկնածուներին: Այսօր այդ տեղեկատվությունը հաստատվեց, վարչապետ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց, այս առիթով փորձեմ մի քանի դետալ ներկայացնել վերջին երկուսուկես տարիներից:
Եթե խոսենք ոլորտային գործունեության մասին, պետք է նշել, որ բավականին շոշոփելի ներդրումներ են կատարվել գյուղոլորտում: ՀՀ գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները որոշակի համակարգվել են, նախաձեռնվել և իրականցվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն:
Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագիծը և ոռոգման համակարգի կառուցման մանրամասն նախագծման և մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները պատրաստ են: Ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը սկսված է: Կառուցվող պատվարը կունենա 85 մ բարձրություն, 29 մլն մ3 ծավալ, արդյունքում հնարավոր կլինի ոռոգել 3200 հա հողատարածք:
Եղվարդի անավարտ ջրամբարը նախագծվել և սկսվել է կառուցվել 1980-ական թվականներին` 228 մլն մ3 ընդհանուր ծավալով և թվով երկու պատվարներով՝ 30,5 հազ. հա հողատարածքների ոռոգման և ջրապահովվածության մակարդակի բարձրացման համար: Ներկայումս ընթանում են ջրամբարի իրագործելիության ուսումնասիրությունները, որոնք կավարտեն 2016 թվականի մայիսին, որից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները: Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին:
Մաստարա ջրամբարը նախատեսվում է լցնել Սելավ Մաստարա և Ախուրյան գետերի գարնան վարարային հոսքով: Ջրամբարը կբարձրացնի 3794 հա ոռոգվող հողատարածքների ջրապահովման մակարդակը, մեխանիկական ոռոգման անցում ինքնահոս համակարգի: Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325հա հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200հա:
Հ.գ. Պետք է նշել, որ անկախ ներքաղաքական հետագա զարգացումների, Աբրահամյանն իրենցից քաղաքական բավականին լուրջ անցյալ և ֆինանասական ու տնտեսական լծակներ ունեցող անձնավորություն է և քաղաքական դաշտում հետագա գործունեությամբ կարող է իրավիճակ փոխել և լոկոմոտիվի դեր ստանձնել: