Պայքարեք հոդացավերի դեմ կիտրոնի կեղևի օգնությամբ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կիտրոնի և կիտրոնի հյութի օգտակար հատկությունների մասին գիտեն գրեթե բոլորը: Բայց քչերը գիտեն, որ այս ցիտրուսային մրգի կեղևը նույնպես օժտված է մեծ օգտակարությամբ: Հյութը քամելուց հետո մի շտապեք դեն նետել կիտրոնի կեղևը, քանի որ այն դեռ լավագույնս կարող է ծառայել ձեր օրգանիզմին:
Կիտրոնի կեղևն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և վիտամին C, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը: Կեղևն օգնում է կանխել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են օստեոպորոզը, հոդային ռևմատիզմը և բազմակի արթրիտը:
Օգտագործելով ստորև ներկայացված բաղադրատոմսը, դուք կկարողանաք նվազագույնը մեղմել և առավելագույնը՝ հաջողությամբ ազատվել հոդացավերից:
2 կիտրոնի կեղևը (նպատակահարմար է կեղևն անցկացնել քերիչով) տեղադրեք ապակե տարայի մեջ և դրա վրա ավելացրեք ձիթապտղի յուղ: 2 շաբաթ հետո կիտրոնի կեղևով պատրաստված դեղամիջոցը հաջողությամբ կարող եք օգտագործել: