Մեկ օրում գրանցված 11 ՃՏՊ-ների հետևանքով վնասվածքներ է ստացել 14 մարդ
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, բացահայտվել է գողության՝ 7, խարդախության՝ 10, շորթման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: