Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
ОбществоՍեպտեմբերի 8-ին՝ ժամը 19.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում` «Արվասար» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.31-ին մարվել՝ 21.04-ին: Ամբողջությամբ այրվել է «Land Rover» մակնիշի (վարորդ Հ. Կ.) ավտոմեքենան (պետհամարանիշը չի հաջողվել պարզել):