Գայանե Վարդանյանը հայ երգարվեստը ներկայացրել է Ջաակարտայում
КультураՋակարտայում սեպտեմբերի 7-ին կայացել է Ինդոնեզիայի օպերայի կազմակերպության 10-ամյակին նվիրված գալա համերգ, որին առաջին անգամ ելույթ է ունեցել հայ երգչուհի Գայանե Վարդանյանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելո վ. «Ինդոնեզիայի մշակութային կյանքում ամենակարևոր միջոցառումը հանդիսացող և լայն լուսաբանման արժանացած գալա համերգին հրավիրված էր մասնակցելու 10 երկիր, այդ թվում նաև՝ Հայաստանը:
Ինդոնեզիայի հանդիսատեսի առջև հանդես եկող առաջին հայ արվեստագետի կատարումը արժանացավ բարձր գնահատականի:
Որպես միջոցառման հովանավոր երկիր՝ Հայաստանի վերաբերյալ հատուկ բաժին զետեղվեց հանդիսատեսների համար պատրաստված հատուկ տեղեկատվական գրքույկում»։