Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
ОбществоՀանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի 3-8 մ/վ արագությամբ, ուղղությունը` արևմտյան: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ը կնվազի 2-3 աստիճանով:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: