Քիմ Քարդաշյանը չի ցանկանում իր երեխային տանել մանկապարտեզ և դպրոց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ աստղային ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ իրենց երեխայի՝ 3-ամյա Նորթի ապագայի վերաբերյալ։ Բանը նրանում է, որ Քիմ Քարդաշյանը չի ցանկանում իր դստերը տանել մանկապարտեզ, իսկ հետո՝ դպրոց։
Ժամանակին Քիմ Քարդաշյանը նույնպես մնացել է առանց նորմալ կրթության՝ չավարտելով նույնիսկ քոլեջը, սակայն դա նրան չի խանգարել հայտնի դառնալ և մեծ գումարներ աշխատել։ Նրա զարմիկներից ոչ մեկը չի հաճախել մանկական ուսումնական հաստատություն։ Այդ պատճառով միանգամայն բնական է, որ 35-ամյա Քիմը կարծում է, որ երջանկությունը կրթության մեջ չէ։
Պետք է նշել, որ Քանյեն նույնպես ժամանակին հեռացվել է քոլեջից, և դա նույնպես նրան չի խանգարել կարիերա անել շոու-բիզնեսում։ Սակայն ռեփերը, այնուամենայնիվ, կարծում է, որ նրա երեխաները պետք է գնան դպրոց և ստանալ լավ կրթություն։