Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտի կինն ու երկու մանկահասակ երեխաները սեփական տանիք չունեն. լուսանկարներ
ОбществоNEWS.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմի հետեւանքով այրիացած 29-ամյա Գալինա Բուդաղյանը միայնակ է մեծացնում երկու մանկահասակ երեխաներին։ Հեռավոր Ջեբրայիլում, կենցաղային տարրական պայմաններից զուրկ միջավայրում նախկինում ընտանիքը կարողանում էր ապրել ամուսնու՝ զինվորականի համեստ աշխատավարձով, իսկ ամուսնու սերն ու ջերմությունը երիտասարդ մայրիկին օգնում էին հաղթահարել դժվարությունները։
Վեց տարի առաջ Գալինան առանց երկմտելու համաձայնեց ամուսնու հետ տեղափոխվել Ջեբրայիլ բնակվելու՝ չնայած հասկանում էր, որ շատ դժվար է լինելու։
«Ամուսնացանք եւ տեղափոխվեցինք Ջեբրայիլ, այնքան լավ էր, շատ երջանիկ էինք։ Մաքսին ուշ–ուշ էի տեսնում, օրերով տուն չէր գալիս, բայց շատ հետաքրքիր օրեր ենք ապրել այդ տանը։ Ամեն օր կեսօրին զանգում, ասում էր՝ միշտ հիշի, որ ձեզ սիրում եմ»։
Հիմա, երբ նրա սիրելի Մաքսը չկա, Ջեբրայիլի այդ տանն ապրելը կրկնակի ծանր է։ Կենցաղային ծանր պայմաններին ավելացել է ամուսնու հետ ապրած երջանիկ օրերի հիշողության ծանրությունը. ամուսնու մահվան լուրը ստանալուց անմիջապես հետո Գալինան լքել է այդ տունը, որտեղ ամեն ինչ հիշեցնում է ամուսնուն։
Շարունակությունը՝ այստեղ: