Մահացել է բուժքույր Գրետա Ֆրիդմանը
ОбществоԱՄՆ-ում 93 տարեկանում մահացել է բուժքույր Գրետա Ցիմեր Ֆրիդմանը, ով նավաստի Ջորջ Մենդոսայի հետ միասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ամերիկյան խորհրդանիշ էր դարձել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Գրետա Ցիմեր Ֆրիդմանը եւ Ջորջ Մենդոսան հայտնի են դարձել Ալֆրեդ Էյզենշտադտի լուսանկարի շնորհիվ, որն արվել է 1945 թվականին Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի օրը Նյու Յորքի Թայմ Սքվերում։ Լուսանկարում պատկերված համբույրը, ըստ Ֆրիդմանը, ինքնաբուխ է եղել։
Գրետա Ցիմեր Ֆրիդմանը, ինչպես հայտնում է նրա որդի Ջոշուան, մահացել է սեպտեմբերի 8-ին Վիրջինիայում։ Մինչ այդ կինը տառապում էր թոքաբորբով։ Երկար ժամանակ տարբեր մարդիկ հայտարարել են, որ հենց իրենք են լուսանկարի հերոսները եւ միայն տասնամյակներ հետո հաստատվել է լուսանկարում պատկերված անձանց ինքնությունը։