3 հյութ հաստ աղիքի մաքրման համար. խնձորը, կոճապղպեղն ու կիտրոնը կօգնեն մաքրել օրգանիզմը տոքսիններից
LifestyleՇատերն են տառապում մարսողական համակարգի հետ կապված խնդիրներով, ինչպիսիք են աղիների վնասվածքները, քրոնիկ փորկապությունը կամ հաստ աղիքի գրգռման համախտանիշը։
Հաստ աղիքը կենսական կարևորություն ունեցող օրգան է, որը պատասխանատու է օրգանիզմից մարսողության մնացորդների դուրսբերման համար։
Անհարմար զգացողություններից ազատվելու, ցավը մեղմացնելու, օրգանիզմը տոքսիններից մաքրելու և մարսողությանը նպաստելու համար կարելի է իրականացնել օրգանիզմի դետոքսիկացիա՝ տնային պայմաններում հաստ աղիքը մաքրելով։
Այս միջոցը կարելի է պատրաստել տնային պայմաններում և բաղկացած է միայն բնական բաղադրիչներից։ Այն կօգնի մաքրել օրգանիզմը մարսողության մնացորդներից և տոքսիններից և մեղմացնել փորկապության տհաճ ախտանշանները։
Այս ըմպելիքի բոլոր բաղադրիչները (խնձոր, կիտրոն, կոճապղպեղ (имбирь) և ծովի աղ) հարուստ են ամբողջ օրգանիզմի վիճակը բարելավող սննդարար նյութերով։
Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ խնձոր ուտելն արդեն նվազեցնում է դեղամիջոցներ օգտագործելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, կիտրոնի հյութը օրգանիզմի դետոքսիկացիայի հիանալի միջոց է։ Այն օգնում է մարսողությանը և պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը համարվում է ուժեղ հակաօքսիդանտ։
Կոճապղպեղը անչափ օգտակար մթերք է, քանի որ խթանում է հաստ աղիքի աշխատանքը և նվազեցնում է փորափքանքը։ Ծովի աղը նպաստում է տոքսինների և վնասակար նյութերի տեղաշարժին՝ դրանով իսկ բարելավելով մարսողությունը։
Այսպիսով՝ անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները և ընդունել այս խառնուրդն ամեն առավոտ սոված փորին, ճաշին և երեկոյան ժամը 6-7 ընկած ժամանակահատվածում։
Բացի այդ, օրվա ընթացքում հարկավոր է խմել 8 բաժակ ջուր։ Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս կեսօրից հետո շատ հեղուկ չօգտագործել՝ գիշերվա ընթացքում հաճախակի միզելու ցանկությունից խուսափելու համար։
Հաստ աղիքի մաքրման այս մեթոդը չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն, սակայն այն խորհուրդ չի տրվում օգտագործել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու հղիության, որևէ դեղամիջոցների ընդունման կամ ալերգիաների դեպքում։
Բացի այդ, այս միջոցը չի կարելի կիրառել նաև շաքարային դիաբետի դեպքում։
Բաղադրությունը (մեկ բաժնի համար).
· 1 թեյի գդալ կոճապղպեղի հյութ,
· 2 ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ,
· ½ թեյի գդալ ծովի աղ,
· ½ բաժակ խնձորի հյութ,
· ½ բաժակ գոլ ֆիլտրած ջուր։
Պատրաստման եղանակը.
Ջուրը տաքացնել, բայց չեռացնել։ Ավելացնել ծովի աղը, լավ խառնել, այնուհետև ավելացնել խնձորի, կաճապղպեղի ու կիտրոնի հյութերը և կրկին խառնել։
Հաստ աղիքի մաքրման պրոցեդուրան կարելի է կատարել 1-7 օր։ Այս պրոցեդուրաներից հետո մարսողությունը կբարելավվի, իսկ օրգանիզմն ամբողջությամբ կազատվի տոքսիններից։