Ահա թե ինչ պետք է անի ԱՄՆ նախագահը միջուկային հարված գործարկելու համար
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատել եմ միամյանց և նշել, որ հակառակորդ թեկնածուն չունի անհրաժեշտ որակները, որպեսզի դառնա բնակաի գլխավոր հրամանատար։ Քլինթոնը Թրամփին չի համարում մի մարդ, ում կարելի է «վստահել միջուկայի ռումբերի կառավարումը»։ Սակայն իրականում ինչպիսի՞ հնարավորություններ ունի նախագահը այս հարցում։
BlogNew –ը կազմել է միջուկայի ռումբ արձակելու համար անհրաժեշտ քայլերի ցանկը, որտեղ կարելի է տեսնել, թե իրականում ինչքան մեծ հնարավորություններ ունի ԱՄՆ նախագահը։
|
|
1. Նախագահը որոշում է միջուկային հարված հասցնել
Նախագահը հնարավորություն ունի այսպիսի որոշում կայացնելու։ |
|
|
2. Նախագահը հանդիպում է խորհրդատուների հետ
Որոշումը կայացնելուց հետո նախագահը տեսաձայնային կապով կապվում է իր վստահված անձանց, բարձրաստիճան պաշտոնյաների և Պենտագոնի՝ հատուկ գործողությունների բաժնի պետի հետ (նա ղեկավարում է «պատերազմի սենյակը», որտեղից կառավարվում է բանակը)։ |
|
|
Քննարկում
Բանակցությունները կարող են տևել նույնիսկ մեկ րոպեից էլ քիչ։ Եթե հակառակորդի ռումբերը արդեն թռչում են դեպի ԱՄՆ, ապա նախագահը կարող է հակահարվածի հրաման տալ 30 վայրկյանի ընթացքում։ |
|
|
Նախագահը որոշում է արձակել հրթիռները
Որոշ մարդիկ կարող են փորձել համոզել նախագահին, սակայն վերջնական որոշումը կայացնում է նա, և Պենտագոնը պարտավոր է ենթարկվել։ |
|
|
Հրամանը հաստատվում է
Պենտագոնում պետք է համոզվեն, որ հրաման տվողն իսկապես նախագահն է։ Բարձրաստիճան սպան կարդում է գաղտնաբառի առաջին մասը (օրինակ՝ էխո - դելտա), ինչին նախագահը պետք է պատասխանի գաղտնաբառի երկրորդ կեսով (օրինակ՝ Չառլի - Զուլու)։
|
|
|
Հրամանն արձակվում է
«Պատերազմի սենյակը» պատրաստվում է հրթիռներն արձակելուն։ Նրանք մի հաղորդագրություն են տարածում, որում գրված է մարտավարությունը և ռումբերից օգտվելու համար անհրաժեշտ ծածկագրերը։ Այդ նամակը մոտ 150 նիշանոց տեքստ է։ Այն հասնում է բոլոր ռազմաբազաներին և ատոմային օբյեկտներին։ |
|
|
Ժամանակ (2-3 րոպե)
Բոլորն անմիջապես ստանում են այդ հաղորդագրությունը․ հրամանի պահից անցել է ընդամենը մի քանի րոպե։ |
|
|
Անձնակազմերը պատրաստվում են
Անձնակազմերը պատրաստվում են հարվածին. սեյֆերից հանում են անհրաժեշտ ծածկագրերը և համեմատում նոր ստացվածների հետ։ |
|
|
Եթե ռումբը կրակում են սուզանավից
Սուզանավի հրամանատարը, գործադիր տնօրենը և անձնակազմի 2 լիազորված անդամները հաստատում են հրամանը։ Պատրաստությունը ավարտելուց հետո հրթիռներն արձակվում են։ Այս ամենը տևում է ընդամենը 15 րոպե։ |
|
|
Եթե հրթիռներն արձակվում են ցամաքային բազայից
5 անձնակազմ կառավարում է ավելի քան 50 հրթիռ։ Յուրաքանչյուր անձնակազմ կազմված է 2 սպայից։ Այս թիմերը ցրված են ամբողջ աշխարհով։ Հրամանը ստանալուց հետո յուրաքանչյուր թիմ համեմատում է ծածկագրերը։ Ծածկագրերը մուտքագրվում են համակարգիչ, որը որոշում է հրթիռների թիրախները։ Բոլոր 5 թիմերը միաժամանակ պտտում են բանալիները՝ քվեարկելով հրթիռներն արձակելու օգտին։ |
|
|
Անհամաձայնությունն անհնարին է
2 ձայնը բավական է բոլոր հրթիռները գործարկելու համար։ Եթե նույնիսկ երեք թիմեր հրաժարվեն ենթարկվել, հրթիռները կարձակվեն։
|
|
|
Հրթիռներն արձակված են
Միջուկային հարվածը կարող է կատարվել նախագահի որոշումից ընդամենը 5 րոպե անց՝ ցամաքային ռազմաբազաներից և 15 րոպե անց՝ սուզանավերից։ Արձակվելուց հետո այլևս հնարավոր չէ հրթիռները հետ կանչել։ |











