Նավթի համաշխարհային գները նվազում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազել են, հայտնում է Gazeta–ն։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,89 տոկոսով՝ հասնելով 45,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,68 տոկոսով՝ հասնելով 47,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: