Ереван, 02.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հրապարակվել է ԸՕ-ի փոփոխությունների շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովը հրապարակել է Նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձևաչափի մասնակից կողմերը՝

-        կարևորելով Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը,

-        գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ,

-        նկատի ունենալով ՀՀ կառավարության հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի հինգ խմբակցության և ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջև կայացված քաղաքական համաձայնությամբ նախատեսված ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառման համար առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ,

-         ստեղծված իրավիճակում խնդիր դնելով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը փոխարինելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկման լրացուցիչ մեխանիզմներով,

հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել հետևյալ դրույթները և միջոցառումները կյանքի կոչել՝ կատարելով անհրաժեշտ քայլեր և օրենսդրական փոփոխություններ.

  1. Կվերականգնվի ընտրողների ցուցակում քվեարկողի կողմից ստորագրման պարտականությունը՝ ընտրողների ստորագրած ցուցակների լիարժեք ձևավորման նպատակով:
  2. Քվեարկության ավարտից հետո ցուցակների փաթեթավորումից հետո դիտորդներին, վստահված անձանց և  թեկնածուներին  կտրամադրվի կնիքով և հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ էլեկտրոնային սարքի տեղեկանքը, որումպետք է նշված լինեն համապատասխան ընտրատարածքի և տեղամասի համարները, ցուցակում քվեարկությանը մասնակցած ընտրողի հերթական համարը:
  3. Քվեարկության մասնակիցների թիվն ընտրական տեղամասում հաշվարկելուց հետո (հաշվարկն իրականացվում է ընտրողների ստորագրած ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա) ցուցակները (բացի զինվորականների ցուցակից) փաթեթավորվում են առաձին փաթեթում, որը կնքվում է: Փաթեթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Փաթեթի վրա կարող են ստորագրել նաև վստահված անձինք, հանձնաժողովի մյուս անդամները: Փաթեթավորած ցուցակները մյուս ընտրական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողով:
  4. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը, ժամը 12.00-ից սկսում է բոլոր ցուցակների սկանավորման գործընթացը: Այդ աշխատանքներին կարող են մասնակցել թեկնածուները, տեղամասային ընտրական հանձանաժողովի անդամները, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դիտորդներ: Ցուցակները հանվում են պարկերից, սկանավորվում (առնվազն 300 dpi որակով), և ձևավորվում են PNG կամ PDF ֆայլեր, որոնք ոչ ուշ, քան աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պետք է հրապարակվեն ԿԸՀ-ի կայքի առանձին բաժնում` ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների և ընտրական տեղամասերի՝ կայքում ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների և ընտրական տեղամասերի համարների որոնման հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներում առկա բոլոր տեղեկությունները (բացառությամբ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների) պետք է հստակորեն տեսանելի լինեն: Նշվածը պաշտոնական հրապարակում է: Ցուցակները տեղադրվում են այնպես, որպեսզի հնարավորություն լինի ներբեռնման և կայքից տպագրման:
  5. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1)      ընտրություններին մասնակցող կուսակցությունը.

2)      ՏԻՄ-երի ընտրությունների ժամանակ (բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների)` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.

3) վստահված անձը.

4) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը.

5) քվեարկությանը չմասնակցած այն քաղաքացին, ում անվան դիմաց քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ նշում կա կատարված:

  1. Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով՝ քվեարկությունից հետո մինչև երրորդ օրը, ժամը 11.00-ն: Դիմումները պետք է ներկայացվեն տարանջատված` ըստ ՀՀ-ից բացակայող անձանց և ՀՀ-ում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած անձանց:

Եթե դիմումը ներկայացվում է սույն մասի խախտմամբ, ապա դիմումի հիման վրա  վարչական վարույթի հարուցումը մերժվում է, և դիմումն ըստ էության չի քննվում:

  1. Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումը քննվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարության հիմնական սկզբունքների, մասնավորապես հավաստիության կանխավարկածի սկզբունքի պահպանմամբ:
  2. ՀՀ-ից բացակայող անձանց վերաբերյալ դիմումները քննելիս՝ տարածքային հանձնաժողովը պարտադիր՝

ա. բողոքում նշված անձի՝ ՀՀ-ում չգտնվելու մասին տեղեկությունն ստուգում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ դիմումը վերաբերում է քվեարկությունն սկսվելուց հետո ՀՀ սահմանը դեպի դուրս հատած անձին, ապա դիմումն այդ ընտրողի մասով  համարվում է առարկայազուրկ, և վարույթը այդ մասով կարճվում է: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պ արզվում է, որ այդ անձը ՀՀ սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է ՀՀ տարածք մուտք գործելիս, ապա այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումն այդ ընտրողի մասով  համարվում է առարկայազուրկ և վարույթը այդ մասով կարճվում է:

բ. պարզում է, արդյոք, նույն ընտրողը տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է.

գ. տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված և նույնականացման քարտ  ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաև, թե, արդյոք գրանցման ժամանակ հանձնած մատնահետքը համընկնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա մատնահետքերին:

    Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների ստուգումների կազմակերպման գործում կարող է ներգրավվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և ըստ անհրաժեշտության` այլ մարմիններ:

Եթե չկան անձի կողմից քվեարկությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն։

Անկախ ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաև իրավապահ մարմիններ:

  1. Այլ անձանց փոխարեն քվեարկության վերաբերյալ դիմումների առանձնահատկությունները (ստորև ներկայացված լուծումները նպատակ են հետապնդում նաև երաշխավորելու ընտրական գործընթացը ձախողման հնարավորության(դիտավորության)կանխարգելումը).

Այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումին պետք է կցված լինի որևէ անձի հայտարարությունն այն մասին, որ այս կամ այն քաղաքացին (քաղաքացիները) քվեարկությանը չի (չեն) մասնակցել և նրա (նրանց) փոխարեն քվեարկել է այլ անձ (անձինք): Հայտարարություն տվողը պետք է նաև գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դիմում ներկայացնողն իր հերթին պետք է գրավոր հավաստի և ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ (մեկ այլ կամ մտացածին անձի անունից ստորագրված) հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Դիմումը և հայտարարությունը, այդ թվում՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու և կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ստորագրությունը, պետք է լրացվեն ԿԸՀ-ի կողմից հաստատած ձևաթղթի վրա (որը ներբեռնվում է ԿԸՀ-ի համացանցային կայքից) և պարունակեն ընտրական օրենսգրքով սահմանված վավերապայմանները: Դիմումը ներկայացվում է բնօրինակի տեսքով և ստորագրվում բացառապես դիմումը ներկայացնող անձի կողմից: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակի տես քով և ստորագրվում բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

Դիմումին կից փաստաթղթերի բացակայության կամ դրանց վավերապայմանները չպահպանելու դեպքում դիմումով վարչական վարույթ չի հարուցվում: Եթե նույն անձը ներկայացրել է մի քանի անձանց փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ, և ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է եղել իրականությանը չհամապատասխանող առնվազն մեկ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարույթը կարճվում է, և բոլոր նյութերը ներկայացվում են իրավասու իրավապահ մարմնին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված և ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում:

10.  Այլ անձանց փոխարեն քվեարկության բացառման (կանխարգելման)նպատակով, որպես լրացուցիչ երաշխիքներ, կիրականացվի քրեական օրենսգրքի՝ ընտրական հանցագործություններին վերաբերող հոդվածների վերանայում պատժի արդյունավետությունն ու արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում՝

ա. 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափը մեծացվում է՝ սահմանելով յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկը, իսկ 2-րդ մասով նախատեսված պատիժը սահմանվի 3-5 տարի ժամանակով, ինչպես նաև երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,

բ. 150-րդ հոդվածում պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ  պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,

գ. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` « Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 15­0-րդ հոդվածի սանկցիաներին,

դ. 153-րդ հոդվածից պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաև, որպես լրացուցիչ պատիժ,  սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով, ե. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` « այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն ն օգտագործելու համար», որը պետք է նախատեսի պատասխանատվություն  սույն համաձայնագրով նախատեսված արարքների համար: Այդ հանցակազմի համար սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 15­3-րդ հոդվածի սանկցիաներին,

զ. 154.1-ին հոդվածի երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, պետք է սահմանվի  պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,

է. 154.6-րդ  հոդվածում, որպես լրացուցիչ պատիժ, պետք է նախատեսվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով:

11.  Էլեկտրոնային սարքերով քվեարկողներին գրանցելու համար նախատեսված սարքերի տեխնիկական սպասարկման համար տեխնիկական մասնագետների ընտրությունը կկազմակերպվի թեստավորման միջոցով, որին կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքացի:  Կնախատեսվեն նաև մեխանիզմներ քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին չներկայացած կամ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարող մասնագետների պատասխանատվության և մինչև քվեարկության արդյունքների ամփոփումն աշխատանքների կատարումից հրաժարված մասնագետներին փոխարինելու վերաբերյալ:

12.  Դոնոր  կազմակերպությունների փորձագետներին հնարավորություն կտրվի աուդիտի ենթարկել ընտրությանը մասնակցելու իրավունք տվող նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանը՝ սույն համաձայնագրի 14-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով:

  1. Ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը կտեսանկարահանվի ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով և կիրականացվի հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մր ցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում՝ գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի և գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականցնելու է 14-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը կտրամադրվեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպո ւթյունների պահանջով՝ պատճենահանման ինքնարժեքի դիմաց: Տեսանկարահանված նյութերն արխիվացվում և պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգին համապատասխան :
  2. Տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանն աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ, համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 
    20-օրյա ժամկետում:
  3. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) և դրանցից որևէ մեկից հրաժարումը կամ չկիրառելը որևէ կողմի նախաձեռնությամբ կարող է հանգեցնել ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը:

16.  ՀՀ կառավարությունը Ընտրական օրենսգրքում և ՀՀ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարումն օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայի ավարտը:

  1. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ամբողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի՝ տարածքային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաև այլ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, կարևորելով 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, սույն Համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն ընտրողներÕ « նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:

 

На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей среды