Օրվա բաղադրատոմս. Աղցան «Վարդերի փունջ»
LifestyleԲաղադրամասեր՝
1 հատ ծովատառեխ
2 հատ կարտոֆիլ
1 հատ գազար
Մայոնեզ
Սամիթ
2 պճեղ սխտոր
Կես բաժակ կաթ
2 ճաշի գդալ շաքարավազ
Աղ
1 թեյի գդալ սոդա
1 բաժակ ալյուր
30 գրամ սերուցքային կարագ
3 հատ բազուկ
Բուսայուղ
5 հատ ձու
Պատրաստման եղանակ՝
Առաջին հերթին պատրաստել բլիթները։
Ձուն հարել, ավելացնել աղ, շաքարավազ, կաթ։
Ավելացնել սոդա, ալյուր, կարագ։
Թխել բլիթներ։
.png)
Բազուկը խաշել, քերել, ավելացնել աղ, մայոնեզ։
Ամանի մեջ առաջին շերտով շարել ձուկը, ավելացնել խաշած, քերած կարտոֆիլը, մայոնեզը։
Հետո գազարը, ձուն ու մայոնեզ․
.png)
Բազուկը լցնել բլիթների մեջ, փաթաթել, կտրատել, վարդի տեսքով շարել աղցանի վրա։
Զարդարել կանաչիներով։
.png)