Ամենահզոր բնական միջոցը այտուցված ոտքերի համար
LifestyleՈտքերի այտուցվածությունը կարող է առաջանալ մի քանի գործոնների արդյունքում, ինչպիսիք են՝
• Օրգանիզմում ավելցուկային հեղուկ
• Հղիություն
• Հորմոնալ խնդիրներ
• Երիկամային խնդիրներ
• Սրտանոթային հիվանդություններ
• Արյան անոթների խնդիրներ։
Ոտքերի այտուցվածությունը կարող է լինել առողջական լուրջ խնդիրների պատճառ և անհրաժեշտ է դիմել բժշկի։
Սակայն, եթե ոտքերի ուռածությունը օրգանիզմում ավելորդ հեղուկի արդյունքում է, ապա այն կարելի է անցկացնել բնական միջոցներով։
Խնդրի լուծման համար արդյունավետ է մաղադանոսով թեյ, որը միզամուղ միջոց է և օգնում է նվազեցնել ոտքերի ուռածությունը։
Թեյի պատրաստման համար անհրաժեշտ է 1 փունջ մաղադանոս, որը պետք է լավ լվանալ և մանր կտրատել։
500մլ եռացող ջրի մեջ լցնել մաղադանոսը և մի քանի րոպե եռացնել։ Վերցնել կրակից և թողնել մեկ գիշեր, առավոտյան քամել։
Թեյը խմել օրը 3 անգամ՝ 2 օր։ 3 օր դադար տալ և կրկնել։ Փոփոխությունը կնկատեք 2-րդ օրվանից հետո։