Արվեստը պետք է մաքրի մարդկանց…
LifestyleReservin.am-ը գրում է.
Երգչուհին ծնվել է 1977թ-ի հունվարի 27-ին, Սեվերոմորսկ քաղաքում: Վաենգա բեմական անունը երգչուհուն շնորհել է նրա մայրը. դա իր հայրենի Սեվերոմորսկ քաղաքի և դրան մոտ հոսող համանուն գետի անունն էր մինչև 1951թ-ը: Երգչուհու իրական անունն Ելենա Վլադիմիրովնա Խռուլյովա է:
«Իմ ստեղծագործական կյանքի նպատակը կայանում է նրանում, որ հանդիսատեսի հետ շփման ժամանակ ես համոզվեմ, որ նա տեսնում և զգում է այն, ինչ ես ուզում եմ փոխանցեմ, որ հանդիսատեսը իմ երգերի հետ լացում է ու ծիծաղում, որ հաճույք է ստանում ոչ միայն լսելուց, այլև՝ վայելում է տեսարժան ելույթ... Ես արվեստի մարդ եմ, ես դրանով եմ շնչում: Ամեն երգ ունի իր պատմությունը… Եվ եթե իմ երգը մեկի հոգու և սրտի, իսկ երբեմն էլ՝ ապաշխարհության արտացոլումն է, ապա ես հասել եմ իմ նպատակին: Արվեստը պետք է մաքրի մարդկանց ….»
Ս. Պետերբուրգի Երաժշտական Ուսումնարանի դաշնամուրի բաժինը ավարտելուց հետո, Ելենան սովորել է թատերական ակադեմիայում, սակայն նա իրեն համարում է երաժիշտ, և ինչպես ինքն է նշում՝ «Ես իրական եմ երաժշտության հետ, բեմի վրա: Այո, այստեղ կա որոշակի պարադոքս, որովհետև մարդ պետք է իրական լինի կյանքում, իսկ բեմի վրա գոնե մի քիչ պետք է խաղա, իսկ իմ մոտ ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ ես իրական եմ բեմի վրա, իսկ իրական կյանքում ես մի քիչ խաղում եմ...»
Հենց այսպիսին է՝ Ռուսական էստրադայի փոփ երգչուհի, երգահան, կոմպոզիտոր, դերասանուհի, «Տարվա Շանսոն» մրցանակի հաղթող՝ Ելենա Վաենգայի բնորոշումը իր գործունեության և հիմնական առաքելության մասին:
Շարունակությունը՝ այստեղ: