Մայա Պողոսյանն այսօր տոնում է իր 32-րդ տարեդարձը
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ հայտնի մարդկանց ծննդյան տարեդարձերին և ներկայացնել մի քանի կենասագրական տեղեկություններ նրանց մասին:
Դպրոցական տարիներին սովորել է Երևանի թիվ 10 երաժշտական դպրոցի կիթառի և դաշնամուրի բաժիններում: Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուներ և հոգեբանություն բաժնում` ավարտելով մագիստրատուրան:

Ավարտել է նաև հաղորդավարության երկամյա դասընթացներ Սուսաննա Ալեքսանյանի մոտ և Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլագիայի Ուրարտու համալսարանի մագիստրատուրան: 2006թ-ից աշխատել է «Էլ Հոլդինգ» ընկերությունում` որպես հատուկ ծրագրերի ղեկավար: Նույն թվականից «Էլ Սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիրն ու տնօրենն է և «Էլ Հոլդինգ» ընկերության ոճաբանը: 2010թվականից «Արմենիա» հեռուստաընկերությամբ վարել է «Ընտանեկան ալբոմ», 2011թվականից` «Աստղային ալբոմ» և «Սթայլ վոյաժ» հաղորդումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: