Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնան խոստանում է դստեր ծնվելուց հետո ուտել նրա ընկերքը
LifestyleՕրերս Ռոբ Քարդաշյանը եւ Բլեք Չայնան հայտնեցին իրենց ապագա երեխայի սեռը. զույգը աղջիկ է սպասում։ Սա Չայնայի երկրորդ ծննդաբերությունն է, քանի որ նա արդեն ռեփեր Tyga–ից երեք տարեկան որդի ունի՝ Քինգ Քաիրոն։

Ընկերքն ուտելը համարվում է ինչ–որ հրաշք միջոց, որը կարճ ժամկետում օգնում է վերադարձնել գեղեցկությունը, երիտասարդությունը եւ առողջությունը։ Նորաձեւ այս միտումը պնդում է, թե ընկերքը պետք է օգտագործել որպես կենսաբանական ակտիվ հավելում սննդի մեջ։

Հանուն արդարության՝ նշենք, որ մարդկությանը վաղուց է հայտնի ընկերքը սննդի մեջ օգտագործելու պրակտիկան, որը լայնորեն տարածված էր հնագույն մշակույթներում։ Կենսական ուժերը վերականգնելու նման մեթոդը կարելի է ավանդական անվանել չինական բժշկության համար, որտեղ այն հարյուրամյակներ շարունակ ուտում են գրեթե բոլորը։ Այդ նույն նպատակով կամ օրգանիզմի երիտասարդեցման համար այն օգտագործում են նաեւ Ճապոնիայում եւ Վիետնամում։ Այնպես որ ոչ մի մարդակերության մասին խոսք լինել չի կարող, բացի այդ, այդ «գործընթացը» պաթոլոգիա անվանել նույնպես չի կարելի։

Ընկերքը սաղմնային օրգան է, որը սերտ «միացած» է արգանդի պատին։ Այն կնոջ օրգանիզում ձեւավորվում է բեղմնավորումից մեկ շաբաթ անց։ Ընկերքն անհրաժեշտ է սաղմի սնուցումն ու շնչառությունն ապահովելու համար։ Դրա միջոցով պտուղը տարբեր հակամարմիններ է ստանում, այն պաշտպանում է երեխային հարվածներից եւ մեխանիկական ազդեցությունից։ Դրա հետ մեկտեղ ընկերքի միջոցով պտուղը մորն է «վերադարձնում» իր կենսագործունեության բոլոր արգասիքները։
0.45-0.8 կգ քաշով ընկերքը պտղի թաղանթի հետ դուրս է գալիս ծննդկանի օրգանիզմից երեխայի լույս աշխարհ գալուց հետո։

Իսկ ի՞նչ օգտակար հատկություններ ունի այն։ Ընկերքը հարուստ է երկաթով, սպիտակուցներով, վիտամիններով, հորմոններով, որոնց թվում՝ նրանք, որոնք ազդում են կրծքով կերակրելու գործընթացի վրա՝ պրոլակտին, օքսիտոցին։
Նշենք նաեւ, որ օքսիտոցին հորմոնը պատասխանատու է մտերմության եւ սիրո պահանջի համար, իսկ պրոկալտինը կապված է սերոտոնինի հետ, որը երջանկության հորմոն է համարվում։ Դրան հավելեք ընկերքում մեկ այլ հակադեպրեսանտի՝ վիտամին В6–ի առկայությունը։ Ահա թե ինչու է ընկերք ուտելը օգնում ոչ միայն արագ վերականգնել կազմվածքը, մեծացնել կրծքի կաթի արտադրությունը, այլ նաեւ հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան։
Աղբյուրը՝ Daily Mail