23-ամյա աղջկան դեռեւս չեն գտել
LifestyleAraratnews.am-ը գրում է.
23-ամյա աղջկան դեռեւս չեն գտել ՀՀ Ոստիկանությանը դեռեւս չի հաջողում գտնվել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանին: Հիշեցնենք, որ Ինեսա Սրապիոնյանը, սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: «Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Ինեսա Սրապիոնյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աղջկա հարսանիքի հարսնաքուրն է: Բաղդասարյանի դուստրը՝ Վիկտորյա Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար գրառում է կատարում ՝դիմելով օրերս կորած իր ընկերուհի Ինես Սրապիոնյանին: Իսկ լուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հատկապես Աբովյան քաղաքում ու հարակից գյուղերում ապրողներն ուշադիր լինեն, քանի որ աղջկան վերջին անգամ տեսել են Աբովյան գնացող ավտոբուսում: Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։