Այս հղի կինն իմացավ, որ մահացու հիվանդ է. տեսեք, թե ով փրկեց նրա կյանքը այդ ճակատագրական պահին
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երբ, այսօրվա մեր հերոսներ Պատրիցիան և Ուլիջին իմացան, որ շուտով լույս աշխարհ կգա իրենց առաջնեկը, նրանց երջանկությանը չափ ու սահման չկար: Սակայն ճակատագիրը տհաճ անկնկալ մատուցեց սիրահարներին…
Հերթական արյան անալիզի ժամանակ Պատրիցիայի մոտ լեյկոզ հայտնաբերեցին: Ըստ կնոջ խոսքերի, դա իր կյանքի ամենավատ օրն էր: Զույգը պատրաստվում էր լիարժեք և առողջ ընտանիք ունենալուն, սակայն մեկ վայրկյանում նրանց կյնաքը փլուզվեց: Բժիշկները խորհուրդ տվեցին Պատրիցիային ընդհատել հղիությունը, սակայն նա որոշեց ծննդաբերել…
Պատրիցիայի կյանքը մազից էր կախված: Բայց մի օր նա կարդաց, որ շատ հիվանդություններ բուժվում են պորտալարի արյան օգնությամբ: Եվ, ի զարմանս կնոջ, լեյկոզը նույնպես այդ հիվանդությունների շարքում էր: Նա խորհրդակցեց բժիշկների հետ և համաձայնեց դիմել այդ բավականին վտանգավոր բուժմանը:
Հղիության 31-րդ շաբաթում Պատրիցիան աղջիկ ունեցավ: Չնայած անբավարար քաշին՝ աղջիկը ապրեց, բայց այդ պահին նրա մայրիկը շատ մոտ էր մահվանը: Հաջորդ 20 օրերի ընթացքում բժիշկները բուժում էին կնոջը, և այնուամենայնիվ, նրանք կարողացան հասնել դրական արդյունքի…
Մի քանի օր անց, կինը կարողացավ տուն վերադառնալ: Նրա ողնուղեղը վերականգնվել էր պորտալարի բջիջներից:
«Ես պետք է կյանք պարգևեի իմ աղջկան, բայց, իրականում, նա ինձ փրկեց», – ասում է Պատրիցիան:
