Օռլանդո Բլումն ու Քեթի Փերին արդեն միասին են ապրում
LifestyleՔեթի Փերիի և Օրռանդո Բլումի հարաբերությունները սկսվեցին այս տարվա հունվարից, սակայն վերջին ժամանակներում հայտնի դարձավ, որ նրանց հարաբերությունները արդեն անցել են հաջորդ փուլ և նրանք սկսել են միասին բնակվել։ Երգչուհին տեղափոխվել է իր ընկերոջ մոտ՝ Մալիբու։ «Hollywood Life»-ը գրում է. «Օռլանդն ու Քեթին միասին են ապրում։ Միակ բանը, որ «պակասում» է Քեթիին, իր կատուներն են, սակայն դժվար թե նա կարողանա այնտեղ տանել իր կատուներին, որովհետև Օռլանդոն ունի շներ և վերջիններս միասին չեն կարող բնակվել։ Քեթին Հոլիվուդում տուն ունի, բայց այնտեղ գրեթե չի լինում»։