Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդես է այցելել Է 235 հազար մարդ
КультураԿրիմսկի վալի Տրետյակովյան պատկերասրահում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես ավելի քան 235 հազար մարդ Է այցելել աշխատանքի մեկուկես ամսվա ընթացքում:
Այդ մասին հայտնել Է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 17 թանգարանների եւ վեց մասնավոր հավաքածուների ավելի քան 200 ցուցանմուշներ, Տրետյակովյան պատկերասրահում բացվել Է հուլիսի 29-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը: Ցուցադրանքում ներկայացված են վարպետի 33 կտավներ եւ 9 նկարներ: Ցուցահանդեսի շրջանակներում հանրությանն առաջին անգամ ցուցադրում են «Կովկասի ափերի մոտ» վերականգնված կտավը:
«Կրիմսկի վալի Տրետյակովյան պետական պատկերասրահում «Հովհաննես Այվազովսկի. Ծննդյան 200-ամյակի առթիվ» ցուցահանդեսին այցելել Է ավելի քան 235 հազար մարդ»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի նախնական վաճառք Է սահմանել հերթերից խուսափելու համար, ինչպես դա եղավ Վալենտին Սերովի ցուցահանդեսի ժամանակ, բայց բացումից հետո արդեն առաջին շաբաթներին ցուցադրանքը գերազանցեց հաճախելիության ռեկորդը: Սեպտեմբերի 7-ից Տրետյակովյան պատկերասրահը մեծ աժիոտաժի պատճառով կիրակի օրերին երկարացրել Է աշխատանքային ժամերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: