Այս շրջանում չեմ ուզում ու անգամ չեմ կարող խոսել անձնական կյանքի մասին. Նարե Գրիգորյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանի դստեր՝ երգչուհի Նարե Գրիգորյանի անձնական կյանքը վերջին ամիսներին շատ է քննարկվում: Նարեի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ նա սիրելի ունի, սակայն երգչուհին նախընտրում է լռել անձնական կյանքի մասին:
«Շատ իզուր, որ անձնական կյանքս վերջերս շատ քննարկվեց: Իհարկե, հասկանում եմ, որ հասարակության կողմից ճանաչված մարդկանց անձնական կյանքի մասին շատ է խոսվում, սակայն մի բան պետք է հասկանալ` հայտի մարդիկ էլ իրավունք ունեն ապրելու, ընտանիք ստեղծելու, անձնական կյանքը դասավորելու. հայտնի, թե անհայտ՝ բոլորս էլ Աստծո ստեղծածներն ենք»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նարեն ու հավելեց.
«Այս շրջանում չեմ ուզում ու անգամ չեմ կարող խոսել անձնական կյանքի մասին, թող ամեն մեկն իր կյանքով ապրի, առողջ ու երջանիկ լինի»:

Բամբասանքները Նարեն չեն մտահոգում.
«Բամբասանքներն ու ասեկոսեները միշտ կան՝ կապված թե անձնական, թե գործնական ոլորտների հետ: Ասեկոսներն ինձ չեն հետաքրքրում ու հուզում, որովհետեւ ես ունեմ ծնողներ, ընտանիք ու միայն իրենց առաջ եմ պատասխանատու: Եթե ես որեւէ բան եմ նախաձեռնում ու այդ մասին իմանում են ծնողներս, եղբայրներս ու ինձ հարազատ մարդիկ, ուրեմն ինձ բավարար է եւ մնացյալ մարդկանց ասեկոսեներին ուշադրություն չեմ դարձնում: Թեեւ նշեմ, որ կար ժամանակ, որ ուշադրություն դարձնում էի դրանց, սակայն ժամանակը փոխեց ամեն բան ու հասկացա, որ ասեկոսենրին լսել պետք չէ, պետք է հետեւել սրտին ու ընտնիքի տեսակետներին»,- նշեց երգչուհին՝ ընդգծելով՝ հիմա երջանիկ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: