«Պարի Սեն Ժերմեն»-ը ջախջախեց «Կան»-ին
СпортՖրանսիայի առաջնության 5-րդ տուրում վերջապես իրեն լավագույն կողմերով է ցուցադրել երկիր վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարի Սեն Ժերմեն»-ը: Արմենպրեսը հայտնում է, որ Ունայ Էմերիի թիմը հյուրընկալվելիս կարողացել է 6 ա նպատասխան գնդակ ուղարկել «Կան»-ի դարպասը:
Չեմպիոնների լիգայի խաղարակության առաջին տուրի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ խաղում մի շարք գոլային պահեր բաց թողած Էդինսոն Կավանին «Կան»-ի հետ խաղին մոտեցել էր այլ տրամադրվածությամբ: Ուրուգվայի հավաքականի գոլահարն արդեն առաջին կեսում ֆանտաստիկ արդյունավետություն է ցուցադրել և դարձել է պոկերի հեղինակ: Կավանիի գոլերը գրանցվել են` 12, 23, 38 և 45-րդ րոպեներին: 2-րդ կեսում «Պարի Սեն Ժերմեն»-ը ավելի համեստ խաղ է ցուցադրել, և միայն 2 անգամ է կարողացել աչքի ընկնել: Գոլերի հեղինակ են դարձել Լուկաս Մոուրան և Ժան Կևին Օգուստինը: