3 միջոց՝ ամուր ու փայլուն վարսեր ունենալու համար
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Խանութներում վաճառվում են մազերի խնամքի բազում միջոցներ, որոնք կամ թանկ են, կամ անարդյունավետ։ Առաջարկում են բնական բաղադրատոմսեր՝ փայլուն ու ամուր վարսեր ունենալու համար։
1. Կոկոսի յուղ և կիտրոնի հյութ
Կոկոսի յուղին ավելացրեք կիտրոն, մեկ ժամ դրեք սառնարան, հետո քսեք մազերին, տրորեք, թողեք 40 րոպե, լվացեք մազերը։
2. Կաթ
Կաթն ու ջուրը միախառնեք 2։1 հարաբերակցությամբ, քսեք մազերին, թողեք կես ժամ ու լվացեք։
3. Խնձորի քացախ
1 թեյի գդալ քացախը խառնեք մի թեյի բաժակ ջրին, քսեք մազերին գլուխը լվանալուց հետո ու թողեք որ մազերի վրա չորանա։