Բավարիան առաջին գոլն ընդունեց ընթացիկ մրցաշրջանում
СпортԲունդեսլիգայի 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է «Ինգոլշտադին»:
Հանդիպման 8-րդ րոպեին՝ հյուրերին հաջողվել է բացել հանդիպման հաշիվը: «Ինգոլշտադի» հարձակվող Դարիո Լեսկանոյի խփած գնդակն առաջինն էր «Բավարիայի համար՝ ընթացիկ մրցաշրջանում: Մինչեւ այս Կառլո Անչելոտիի սաները անցկացրած 5 հանդիպումներում տոնել էին հինգ հաղթանակ, խփելով 20 գնդակ` սեփական դարպասը պահելով անառիկ:
Ընդամենը 4 րոպե անց Ռոբերտ Լեւանդովսկուն հաջողվել է պատասխան գոլի հեղինակ դառնալ եւ հանդիպման առաջին կեսն այդպես էլ ավարտվել է՝ 1:1: