2015թ-ին 151 որդեգրման ենթակա երեխաներից 96-ը որդեգրվել են
ОбществоԱզգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 151, որոնց 45.7%-ն աղջիկներ են:
Երեխաներից 41-ը ՀՀ քաղաքացիների կողմից են որդեգրվել, այդ թվում 21-ը մեկ անձի կողմից, 20-ը ամուսնական զույգի կողմից, իսկ 55-ը օտարերկրյա քաղաքացիների կողմից, որից 18-ը մեկ անձի կողմից, 37-ը ամուսնական զույգի կողմից:
Ընդհանուր առմամբ՝ մեկ անձի կողմից 39 երեխա է որդեգրվել, ամուսնական զույգի կողմից՝ 57: