Ռոնալդուն եւ Բեյլը չեն մասնակցել Ռեալի մարզմանը
СпортՄադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի Էսպանյոլի հետ խաղին:
Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Արքայական ակումբի» մարզումը մրսածության պատճառով բաց է թողել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով «Էսպանյոլի» հետ խաղը կարող է բաց թողնել Գարեթ Բեյլը, ով նույնպես չի մասնակցել մարզմանը: