Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց ի պաշտպանության «Սասնա ծռերի» երթը:
Հավաքի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտա- Սայաթ- Նովա- Աբովյան- Հանրապետության հրապարակ- Ամիրյան- Մաշտոցի պողոտայով եւ վերադարձան կրկին Ազատության հրապարակ: Երթն անցավ առանց միջադեպերի, ցույցի մասնակիցները վանկարկում էին «Սասնա ծռեր» «Ինքնիշխան Հայաստան», «Հաղթելու ենք», «Ես Սասնա ծուռ եմ»:
Հավաք- երթն այսօր ավարտվեց: Թե երբ կլինի հաջորդ հանրահավաքը, հայտնի չէ:
Նշենք, որ ըստ կազմակերպիչների՝ աշխարհի 14 քաղաքներում այսօր նմանատիպ հավաք- երթեր են անցկացվում: