«Բավարիան» Անչելոտիի գլխավորությամբ լավագույն մեկնարկն է գրանցել ակումբի պատմության մեջ
СпортՄյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն հասցրել է մտնել գերմանական ակումբի պատմության մեջ:
Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Բավարիան» լավագույն մեկնարկն է գրանցել ակումբի պատմության մեջ, հայտնում է Բունդեսլիգայի թվիթերյան էջը:
Այս մրցաշրջանում մյունխենցիները 5 խաղում տարել են 5 հաղթանակ՝ խփելով 20 գոլ եւ անառիկ պահելով սեփական դարպասը: Այդ ցուցանիշով Անչելոտին գերազանցել է Խոսեպ Գվարդիոլային, Յուպ Հայնկեսին ու Օտմար Հիտցֆելդին: