«Եթե իմ որդիները որևէ մեկին կպել են, օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն». Մանվել Գրիգորյան
ОбществоԱզգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը համոզված է` քննությունը կպարզի, թե ովքեր են Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մեղավորները:
«Սաղ օրն էլ տենց բաներ տեղի են ունենում, ոչինչ, լինում ա, պատահում ա, ամեն ինչ էլ լինում ա»,- Էջմիածնում մեկնարկած քաղաքապետի ընտրությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:
«Լուրջ կառույցները զբաղվում են՝ քննչականը, Էմ Վե Դե-ն, դատախազությունը, կպարզեն էլի, կան մասնակիցներ տուժողներ, ամեն ինչ էլ կպարզվի էլի …Որ ես ներկա լինեի, ո՛չ կրակոց կլիներ, ո՛չ էլ ուրիշ հետևանքներ կլիներ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Ձեր որդու մրցակից Արթուր Թումանյանն ասում է, որ Ձեր որդիներն էն իրեն ծեծի ենթարկել, Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Եթե ասել են… եթե իմ որդիները որևէ մեկին կպել են, օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն իրանք, իսկ շառ անողներն էլ պատասխան կտան: Ով կրակել ա, պիտի պատժվի, ով ծեծել ա, պիտի պատժվի…», - նշեց գեներալը: