Ֆորմուլա -1-ի նախկին արշավորդը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Ռիոյի Պարալիմպիկ խաղերում
СпортԻտալացի Ալեսանդրո Ձանարդին 3 մեդալ է նվաճել Ռիո դե ժանեյրոյում ընթացող 15-րդ Պարալիմպիկ խաղերում:
Սեպտեմբերի 17-ին իտալացին ոսկե մեդալի է արժանացել ձեռքի հեծանվասպորտի թիմային պայքարում: Ռիո-2016-ում Ձանարդին ոսկե եւ արծաթե մեդալներ էր նվաճել նաեւ ձեռքի հեծանվասպորտի անհատական պայքարում:
Ալեսանդրո Ձանարդին Ֆորմուլա -1-ի նախկին արշավորդ է: 2001-ին նա վթարի էր ենթարկվել CART շարքի ավտոմրցաշարում, ինչից հետո հեռացրել էին մարզիկի 2 ոտքերը: Ձանարդին քառակի օլիմպիական չեմպիոն է եւ ունի նաեւ 2 արծաթե մեդալ: