Բյուրականում քվեարկել են ընտրատեղամասից դուրս՝ հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ
ОбществоԲյուրականի թիվ 15/02 ընտրատարածքում տեղի է ունեցել ընտրատեղամասից դուրս քվեարկություն` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ կենտրոնի՝ լուսանկարում կարմիրով շրջագծված անձը հանձնաժողովի նախագահն է, ում ձեռքում գտնվում են քվեաթերթիկներով ծրարները:
