Գվարդիոլա. Դե Բրույնեն կարող է նստել Մեսսիի կողքին
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ներուժը:
«Դե Բրույնեն լավագույններից մեկն է, ում հետ երբևէ աշխատել եմ:
Մեսսին եզակի աթոռին է նստած: Դե Բրույնեն չի կարող այդ աթոռին նստել, սակայն կարող է նստել նրա կողքին:
Կևինը հիանալի է գնում դեպի գնդակը, լավ է խաղում գնդակով... նա խաղադաշտում ամեն ինչ անում է: Դե Բրույնեն ճիշտ ժամանակին շատ ճիշտ որոշումներ է կայացնում:
Այնքան էլ լավ չեմ ճանաչում Դե Բրույնեին: Գիտեմ, որ նա ազատ ժամանակն անցկացնում է տանը՝ կնոջ և երեխաների հետ: Անխոս, նա լավագույններից մեկն է. մեր բախտը բերել է, որ այդ ֆուտբոլիստը մեր թիմում է»,- մասնագետի խոսքն է մեջբերել «BBC»-ն