Դուգլաս Կոստան անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից
СпортՄյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստան մոտ ժամանակներս չի կարողանա օգտակար լինել իր թիմին:
Բունդեսլիգայի 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Ինգոլշտադ»-ի հետ խաղում Կոստան վնասվածք ստացավ և չկարողանալով շարունակել հանդիպումը՝ խաղի 83-րդ րոպեին լքեց խաղադաշտը:
Ֆուտբոլիստի վնասվածքի լրջության և ապաքինման ժամկետների մասին տվյալներ «Բավարիա»-ի բժշկական շտաբը դեռևս չի հաղորդում: