Ինչի՞ց է բուժում կակաոն. բուժիչ բաղադրատոմսեր
LifestyleԿակաոն վաղուց հայտնի է իր փափկացնող, խթանող և ընդհանուր կազդուրիչ ազդեցությամբ, որի բուժիչ հատկությունները ներկայացնում է hronika.info-ն:
Մրսածության դեպքում
Խառնել 30 մլ չիչխանի յուղ, կալենդուլայի 20 մլ թարմ հյութ, ավելացնել 15 մլ հալված կակաոյի կարագ, 5 գ ակնամոմ և 10 գ մեղր: Դրանով թրջել բամբակը, դնել քթանցքի մեջ՝ փոխելով օրական 2-3 անգամ:
Թոքերի խրոնիկական հիվանդության դեպքում
Խառնել 100 գ կակաոյի փոշին, 15 մլ եռամյա ալոեի հյութ, 100 գրամ կարագ: Ընդունել օրը 2-3 անգամ՝ մեկ բաժակ տաք կաթին ավելացնելով 1 ճաշի գդալ խառնուրդ:
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում
Խառնել հավասար չափով կակաոյի փոշի, մեղր, հավի թարմ ձվի դեղնուց և կարագ, ապա լավ հարել: Ընդունել 2 շաբաթ՝ 1 գդալ ամեն 3 ժամը մեկ, ուտելուց 30-60 րոպե առաջ: Կատարել ընդմիջում 2 շաբաթ և կրկնել:
Հեմորոյի դեպքում
Անձեռոցկիը թրջել կակաոյի կարագով և դնել հեմորոյի վրա: Բուժման ընթացքում հանգույցները փոքրանում են և լավանում: