Սքոուլզ. Մանչեսթեր Յունայթեդը խղճուկ տեսք ուներ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը խոսել է իր հարազատ ակումբի խնդիրների մասին:
Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում՝ «Ուոթֆորդից» կրած պարտությունից հետո (0:2) Սքոուլզը նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է մեկնարկային կազմից դուրս թողնի Մարուան Ֆելաինիին եւ վերդարձնի Մայքլ Քարիկին:
«Ֆելաինին վատ չխաղաց այսօր, նա աշխատում էր, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» ավելին է պահանջվում:
Պետք է այնպիսի խաղացող, ով կարող է կանգնեցնել մրցակցի գրոհը, ղեկավարել խաղը եւ փոխանցումներ կատարել դեպի առաջ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Քարիկը պահեստայինների թվում: Թվում է, թե նա թիմից հեռացել է նախորդ մրցաշրջանում եւ այս տարի չի կարող խաղաժամանակ ստանալ: Շվայնշտայգերին նույնպես չեն ցանկանում խաղադաշտ դուրս բերել:
Կարծում եմ՝ թիմին փլեյմեյքեր է անհրաժեշտ: Գնդակին տիրելու ցուցանիշները սարսափելի են, քան երբեւէ: «Մանչեսթեր Յունայթեդն» իրոք խղճուկ տեսք ուներ», - ասել է Սքոուլզը «BS sport»-ի եթերում: