Դուք չէիք էլ կարող պատկերացնել, թե ինչ զարմանահրաշ բաներ են տեղի ունենում աշխարհում ընդամենը 1 օրվա ընթացքում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Մեզանից շատերը չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ անհավանական բաներ են տեղի ունենում Երկիր մոլորակի վրա՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում։ Մի շարք կենդանիների համար այդ մեկը օրը ամբողջական կյանք է, սակայն մենք հազիվ թե նկատում ենք դա։
BlogNews-ը կազմել է զարմանալի երևույթների ցուցակ, որոնք տեղի են ունենում ընդամենը մեկ օրվա ընթացքում։ Ըստ մեզ՝ սա բավարար պատճառ է ամեն օրը գնահատելու համար։
- Ամեն օր մոտ 365,000 մարդ է ծնվում։
- Մոտ 18 մլն մարդ նշում է իր ծննդյան օրը։
- Ամեն օր կայծակը հարվածում է 8.6 մլն անգամ։
- Ամեն ծառ արտադրում է այնքան թթվածին, որը բավարար է երկու մարդու համար։
- Ամեն օր գործարաններից դուրս է գալիս 142,000 նոր մեքենա։ Եթե դրանք կայանվեն իրար հետևից, ապա կստացվի 512 կմ երկարությամբ շղթա։
- Ամեն օր Չինաստանում հավաքում են 510,000 տոննա բրինձ։
- Աշխարհի բոլոր հավերը միասին 190 մլն ձու են ածում։
- Աշխարհի բնակիչները 22 միլիարդ անգամ կքաշեն զուգարանի ջուրը. այդքան ջուրը բավական է մոլորակի բնակչության կեսին լողացնելու համար։
.jpg)
- 40,000 ծառ է կտրվում թղթե տոպրակներ պատրաստելու համար և 27,000 ծառ՝ զուգարանի թուղթ պատրաստելու համար։
- Միջին հաշվարկով ամեն մարդ ծիծաղում է 15 անգամ։
- Միջին հաշվարկով ամեն մարդ կաշխատի $16։
- Միջազգային Տիեզերական կայանի յուրաքանչյուր տիեզերագնաց կփռշտա 100 անգամ, քանի որ այնտեղ փոշին տարածված է օդում։
- Յուրաքանչյուր մարդ մոտ 23,000 անգամ շունչ կքաշի։
- Միայն Լոնդոնում կծնվեն 93,000 առնետ։
- 150-200 տեսակի կենդանիներ, բույսեր և միջատներ կբնաջնջվեն էկոլոգիական փոփոխությունների հետևանքով։
- Յուրաքանչյուր մարդ միջինում 8000 քայլ կանի։
- Յուրաքանչյուր չղջիկ 1000 միջատ կուտի։
.jpg)
- Ամբողջ աշխարհով տեղի կունենա 7 երկրաշարժ և 18,000 փոթորիկ։
- Յուրաքանչյուր մարդ 12 րոպե կծախսի լոգանք ընունելու վրա։
- Մեր մարմինները կկորցնեն և կվերարտադրեն 50 տրիլիոն բջիջներ։
- Յուրաքանչյուր մարդ մոտ 20 րոպե կանցկացնի զուգարանում։
- Յուրաքանչյուր մարդու մազերը կաճեն 0.35մմ-ով և մենք կկորցնենք 40-100 մազ։
- Յուրազանչյուր մարդ կարտաբերի 48,000 բառ։
- Ամբողջ աշխարհում կվաճառվի մոտ 15 մլն ծխախոտ։
- Շատ կենդանիներ մի ամբողջ կյանք կապրեն։