Բուֆոն. Յուվենտուսն արժանի չէր պարտության
СпортԹուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն Ա սերիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ինտերի» հետ արտգնա խաղում կրած պարտությունից հետո (1:2) իր կարծիքն է հայտնել հանդիպման արդյունքի վերաբերյալ:
«Մենք հաղթում էինք խաղավարտից 25 րոպե առաջ: Խաղի արդյունքը այնքան էլ օրինաչափ չէ՝ հաշվի առնելով մրցավեճի ընթացքը: Ոչ-ոքին արդարացի արդյունք կհամարվեր:
Ինչ-որ բան այնպես չընթացավ: Խոսքը մարտավարության մասին չէ, այլ տրամադրվածության եւ էներգիայի», - Բուֆոնի խոսնք է փոխանցել «Tmw»-ն: